ԿարևորՀասարակություն

Ապրիլի 8-ի դասացուցակը. ինքնաճանաչում և ինքնագնահատում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը ներկայացրել է ապրիլի 8-ի դասացուցակը՝ նշելով, որ Առաջին ալիքի եթերում դասերն անչափ հետաքրքիր կլինեն․ դրանք սովորեցնում են ճանաչել և գնահատել ինքներս մեզ, ծանոթանալ քիչ ստուգումներով շատ մարդկանց ախտորոշելու եղանակներին և ոչ միայն։

08։30-ից հեռարձակվող «Հանրային դասի» շրջանակում կլինեն հետևյալ դասերը՝

Աշխարհագրություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Հյուսիսային Ամերիկայի բնական զոնաները

Մասնագիտական կողմնորոշում (8-րդ դասարան)
Թեմա՝ Ինքնաճանաչում և ինքնագնահատում

Մաթեմատիկա (8-րդ դասարան)
Թեմա՝ Քիչ ստուգումներով շատ մարդկանց ախտորոշելու եղանակները

Ֆիզկուլտուրա

11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝

Մաթեմատիկա. Վիետի թեորեմը և դրա կիրառությունները
Ֆիզիկա. Երկրի արհեստական արբանյակներ

Բացի այդ, 08։00- ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝

Աշխարհագրություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Ճապոնիա

Հայաստանի աշխարհագրություն (9-րդ դասարան)
Թեմա՝ ՀՀ տրանսպորտը

Մայրենի (5-րդ դասարան)
Թեմա՝ Գեղամ Սարյան, «Կարոտ»

Գրականություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Վ.Տերյանի կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ Բանաստեղծական կայուն ձևեր

Բնագիտություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Ծաղիկ, պտուղ, սերմ: Օրգանիզմը՝ որպես ամբողջական համակարգ

Կենսաբանություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Էկոլոգիական համակարգեր, դրանց բաղադրամասերը: Սննդային կապերը օրգանիզմների միջև: Էկոլոգիական բուրգ

Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Ռազմաքաղաքական իրավիճակը և Անդրկովկասի անկախացումը

Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Մայիսյան փառահեղ հերոսամարտերը

Back to top button