ԿարևորՀասարակություն

Քայլ առ քայլ․ ինչպե՞ս ստանալ օժանդակություն

Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման փաթեթների տրամադրման  գործընթացը։ Գործադիրը ութ ծրագիր է առաջարկում, որոնցից 4-ն ունեն տնետսական ուղղվածություն։ 

Էկոնոմիկայի նախարարությունը նաև  խորհրդատվական օնլայն սեմինարների՝ վեբինարների շարք է սկսել՝  բիզնեսին  առցանց խորհրդատվություն  տրամադրելու  նպատակով։

Նախարարությունն այս օրերին միայն  գյուղոլորտի աջակցության  վարկային ծրագրերին վերաբերյալ հարյուրից ավելի զանգեր է ստացել։ Քայլ առ քայլ․ ներկայացվել են աջակցություն ստանալու մեխանիզմները։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու  ծրագրեի տնտեսական բաղադրիչներն արդեն սկսում են գործել։ Դրանք հիմնականում վարկային միջոցներ են՝ զրո տոկոս տոկոսադրույքով ու արտոնյալ ժամկետներով։ Աջակցության փաթեթներում ներառված են հատկապես այն ոլորտները, որոնք այս պահին ամենաշատն են տուժում արտակարգ դրության պատճառով։

Վարկային միջոցները տրամադրվում են անկանխիկ, ֆինանսական կազմակերպությունն ինքն է որոշում տվյալ սուբյեկտին վարկավորել, թե՝ ոչ։ Ներդրումների աջակցման կենտրոնի վեբ կայքում՝ isc.am-ում «Դիմում» կոճակը սեղմելով պետք է լրացնել առցանց դիմումը։

«Յուրաքանչյուր հայտատու կարողանում է մտնել ու առցանց լրացնեն իր դիմումը։ Բոլոր դիմումներն ընդունվում են առցանց։ Ձեզ համար բացվում է մի պատուհան, որը դուք սկսում եք լրացնել  պատադիր տեղեկությունները, որպեսզի կարողանանք դիտարկել ձեր հայտադիմումը։ Հիմնականում պարզ փաստաթղթեր են պահանջվում»,- ասաց Էկոնոմիկային նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։

Հայտատուի վարկային պատմության հետ ծանոթանալը պարտադիր է։ Որպեսզի տեղեկատվություն ստանալն ավելի մատչելի լինի,  հայտադիմումին  կցված է նաև լիազորագիր, որը լրացնելով շահառուն հնարավորություն է տալիս ներդրումների աջակցման կենտրոնին իր փոխարեն ստանալ տեղեկատվությունը։ Լիազորագիրը պարտադիր պետք է նաև էլեկտրոնային ստորագրություն ունենա։ Տվյալները կստացվեն մեկ շաբաթվա ընթացքում․

«Մենք խնդրելու ենք նաև, որպեսզի  շահառուները ներբեռնեն իրենց հարկային հաշվետվությունները։ Նաև խնդրելու ենք, որպեսզի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատի, որ տվյալները ճիշտ են, որի հիման վրա մենք հայտադիմումը կմշակենք։ Երկու օրվա ընթացքում ներդրումների աջակցման կենտրոնից էլեկտրոնային նամակ կստացվի»,- նշեց փոխնախարարը։ 

Հայտը հաստատվելու դեպքում անհատ ձեռներեց չհանդիսացող հայտատուից պահանջվելու է նաև մեկ անհատական երաշխավոր՝ սեփականատիրոջ կամ կառավարմանը մասնակցող որևիցե անձի կողմից։ Այս դեպքում անհրաժեշտ են լինելու նաև այդ անձի վարկային պատմության տվյալները։

Գյուղոլորտի աջակցության վարկային ծրագրերի վերաբերյալ այս օրերին հարյուրից ավելի զանգեր է ստացել էկոնոմիկայի նախարարությունը։ Փոխնախարար Արման Խոջոյանն անձամբ 20-ից ավելի զանգերի է պատասխանել։  Ամենահաճախ տրվող հարցը՝ ում դիմել աջակցության համար։

«Մեր կողմից առաջարկվող ծրագրերը վարկային միջոցներ են, նաև՝ փոխհատուցում։ Եթե քաղաքացին ցանկանում է վարկ ստանալ, դիմում է ֆինանսական կառույցին, որն էլ հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է նախարարություն»,- նշեց Խոջոյանը։

Էկոնոմիկայի նախարարությունը  հավանական թեկանծուների համար  դասընթացներ է կազմակերպում, այս պահին՝ հեռավար, հավաստագիր տրամադրում։ Հենց այս հավաստագրով շահառուն դիմում է ֆինանսական կառույցին, որն էլ    կատարում է վարկունակության գնահատում։ Ըստ այդ գնահատման էլ կորոշվի վարկը տրամադրե՞լ, թե՞ ոչ։ Նախարարությունն աշխատում է 11 առևտրային բանկի ու  7 ֆինանսական կազմակերպությունների հետ։

Գյուղոլորտի աջակցության ֆինասնական գործիքներից ամենատարածվածը  մինչև 1 մլն և 3-15 մլն դրամ վարկավորումն է։ Այս վարկատեսակը կարելի է օգտագործել սերմացու, գյուղտեխնիկա  կամ անհրաժեշտ այլ միջոցներ ձեռքբերելու համար։

Կան նաև փոխհատուցման ծրագրեր,երբ  գյուղացին  գումար ունի, սակայն նաեւ խթանման կարիք ունի։ Այստեղ էլ պարտադիր է հնգօրյա դասընթացներին մասնակցելը։     

«Ջերմոցային տնտեսությունների, ինետնսիվ այգիների տնկման, ոռոգման համակարգերի արդիականացման, տոհմային տնտեսությունների, խելացի անանսաշենքերի կառուցման համար փոխհատուցման մեխանիզմ է գործում։ Օրինակ, խելացի անանսաշենքերի կառուցման համար մենք գնահատում ենք, որ առաջին մոդելը 11 մլն դրամ արժի, մենք փոխհատուցում ենք 5․5 մլն դրամը»,- նշեց փոխնախարար Արման Խոջոյանը։

Այս պահին դժվար է ասել, թե որքան շահառու կունենան փաթեթները, որքան գումար կծախսվի։ Բոլոր տվյաները նախարարությունը խոստանում է տրամադրել առաջիկայում։

Back to top button