ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Գեղարքունիքի մարզպետարանը կամավորներ է հավաքագրում

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Գեղարքունիքի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով (Սննդի տեսակավորում, փաթեթավորում, մարդկանց և սննդի տեղափոխում, խոցելի խմբերին աջակցության տրամադրում, խոցելի խմբերի խնամք, բարոյահոգեբանական աջակցություն, աջակցություն բժշկական/սանիտարական ծառայություններին և անձնակազմերին, տվյալների բազաների հետ աշխատանք, առցանց/իրազեկման աշխատանքներ) հավաքագրում է կամավորներ:

Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ:
Կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր:

Back to top button