ԿարևորՀասարակություն

Ինչու են չեղարկվել Թբիլիսի-Երեւան ավիաչվերթերը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Georgian Airways և Armenia Aircompany ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթերի չեղարկումը պայմանավորված է բացառապես այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով։

«Ավիաընկերությունների պնդմամբ՝ վաղվանից ավիաչվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի»,- հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը։

Ավելի վաղ Aliq Media-ն հայտնել էր, որ Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները:

Back to top button