Կարևոր

Կորոնավիրուսը հայ գործարարին չի խանգարի չինական շուկա մտնել

Ինչպե՞ս կառավարել բիզնեսը ճգնաժամային իրավիճակներում․ հարցի շուրջ «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը խոսել է «Մտքերի խաչմերուկ» հեղինակային հաղորդման ժամանակ։ Ֆորսմաժորային իրավիճակում գրագետ բիզնես վարելով՝ հնարավոր է շահույթ ստանալ, և ոչ թե վնասներ կրել, ինչպես ընդունված է մտածել։ Գործարարը, որ ցանկանում է Շանհայում բիզնես սկսել, չի պատրաստվում կորոնավիրուսի բռնկման պատճառով հետաձգել իր նախաձեռնությունը։

Ամերիկյան պատժամիջոցների պայմաններում ռուսական շուկայում հաջողություն գրանցելուց հետո Բակուր Մելքոնյանը համոզված է՝ չինական շուկայում առկա լարվածությունը փոքր բիզնեսի համար կարող է նաև արդյունավետ լինել։ Մի քանի ամիս ընկերությունում մտածել են, թե չինացի սպառողին ինչ խոհանոց առաջարկեն։ Պատասխանն արդեն ունեն․ կորոնավիրուսը չինացիներին ստիպում է նախընտրել ոչ չինական սննդատեսակներ։

Back to top button