ԿարևորՀասարակություն

Կարանտին՝ տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարակներից խուսափելն է:

Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն:

Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ:

Back to top button