ԿարևորՔաղաքական

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը հայտնի է

Պատրաստ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը: ԱԺ-ում քիչ առաջ ավարտվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր:

Կառավարության առաջադրած թեկնածու Լիլիթ Ալեքսանյանի օգտին քվեարկել է 85 պատգամավոր,  դեմ՝ 15, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

«Իմ քայլի» թեկնածու Էդգար Շաթիրյանի օգտին քվեարկել է 96, դեմ՝ 6 պատգամավոր,

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանի օգտին քվեարկել է 71, դեմ՝ 31,

«Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանի օգտին՝ 90 կողմ, դեմ՝ 12

Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Արամայիս Փաշինյանի օգտին քվեարկել է 85, դեմ՝ 16 պատգամավոր:

Back to top button