Մտքերի խաչմերուկ

2050-ին՝ 5 մլն բնակչություն. ինչպես

Կառավարությունը հայտարարել է 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու գերնպատակի մասին:

Ինչպե՞ս է հնարավոր լինելու հասնել այս ցուցանիշին, ո՞ր քայլերն են ապահովելու ժողովրդագրական բեկումը:  

«Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը  կարծում է, որ  իրավիճակը փոխելու համար շատ ժամանակ  չունենք. «Առաջիկա 5 տարիներին պետք է հասնենք նկատելի արդյունքների, եթե ուզում ենք դրական աճի տեմպով շարունակել ժողովրդագրական փոփոխությունը»:

Աջակցության ծրագրերը, ըստ նրա,  անհրաժեշտ են, բայց ոչ բավարար ժողովրդագրական իրավիճակը փոխելու համար:

«Լավ է, որ նպաստներն  ավելանում են, լավ է երեխայի ծննդյան համար 50 հազարի փոխարեն 300 հազար ստանալ: Բայց վերլուծվե՞լ է արդյոք, թե որքանով է լավ: Վստահ չեմ, որ խորը ուսումնասիրության դեպքում, կհանգեինք աջակցության այս ձևին»,- ասում է Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ կուտակային կենսաթոշակային համակարգի փիլիսոփայությունը հակասում է ժողովրդագրական աճի նպատակին: Թե ինչու, լսեք «Արժեքների հեղափոխություն» շարքի հերթական հաղորդման ժամանակ: 

Back to top button