Որքան բարդանում է կորոնավիրուսային իրավիճակը, որքան աճում է վարակվածների վիճակագրությունը, այնքան չի նահանջում վիրուսի կեղծ լինելու մասին թեզը, և չի փոքրանում այդ թեզին հավատացողների քանակը։
«Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանն այս պարադոքսը բացատրում է խաբված չլինելու ազգային բարդույթով։
«Մենք ազգային խնդիր ունենք, որը գալիս է խորհրդային ժամանակներից կամ դրանից ավելի վաղուց ։ Մեզ փոքրուց դաստիարակում են այն մոտեցմամբ, որ հարիֆ չպետք է լինել, մանկուց ասում են՝ թույլ չտաս քեզ խաբեն, քեզ շահագործեն։ Քանի որ այդ վախը կա, անընդհատ գործում է չհավատալու պաշտպանական ռեֆլեքսը», – նշում է Վահե Հովհաննիսյանը։
Պետք է հաղթահարենք հարիֆ չլինելու բարդույթը՝ ասում է Հովհաննիսյանը, նաև նկատում, որ այդ վախերը շահարկվում ու օգտագործվում են այլ հարցերում նույնպես։