ԿարևորՄտքերի խաչմերուկ

Պայքար աղքատության դե՞մ, թե՞ հանուն արժանապատվության

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այն, ինչի դեմ պետք է պայքարել, ոչ թե աղքատությունն է, այլ   անտարբերությունը, իներցիան և պայքարի գաղափարախոսությունը՝ կարծում են ամերիկացի տնտեսագետներ Աբհիջիթ Բաներջին և Մայքլ Քրեմերը: Նրանց օրերս շնորհվել է տնտեսագիտության բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը՝ գլոբալ աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցումների մշակման համար:

Պետք են արդյո՞ք նոր մոտեցումներ Հայաստանում աղքատությունը հաղթահարելու համար, միջոցները քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական դաշտում, են, աղքատությունը, այնուամենայնիվ, մարդկանց ուղեղներո՞ւմ է, թե՞ գրպաններում:

«Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանի կարծում է, որ  աղքատության հաղթահարումը կապ ունի ոչ միայն փողի, այլ նաև արժանապատվությունը վերագտնելու գործընթացի հետ:  

Back to top button