ԿարևորՍպորտ

Յոթ մեդալ՝ մեկ առաջնությունից. որտեղ են պատրաստում իրական չեմպիոններ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ավանդական կարատեի  մրցաշարում Հայաստանի մարզիկները Ռուսաստանի Օդենցովո քաղաքից Հայաստան են վերադարձել 7 մեդալով:

Ավանդական կարատեի Եվրոպայի 34-րդ առաջնությանը մասնակցում էին 13 պետությունից մոտավորապես 1000 մարզիկ:

Նարեկ Իսկանդարյան, Արմեն Կարախանյան, Էրիկ Հովսեփյան, Արթուր Ոսկանյան, Արսեն Մխիթարյան, Մարատ Հարությունյան, Արմեն Զազյան և Արցախից Տիգրան Գևորգյան. որտեղ են պարապում մեր մրցանակակիրները։

Պարզվում է «Զեյթուն» ակումբի մարզիկները մարզվում են դպրոցի նկուղում։  «Ավանդական կարատեն մարդու մեջ ամրապնդում է բնավորության լավ գծերը: Կարատեն սովորեցնում է շեշտել դրականն ու ստվերել բացասականը»,- ասել են  հաղթանակ գրանցած հայ մարզիկները:

Նրանք ցույց են տվել, թե որտեղ եւ ինչպես են պարապում, ինչպես են պատրաստվում իրական չեմպիոնները։

Back to top button