ԿարևորՀասարակություն

Վանա լճում հայկական վկայություններ գտնելու երազանքով

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Սևանի ստորջրյա հատվածում ուսումնասիրություններ է իրականացնում լրագրող Աննա Մարտիկյանը:

Դայվինգը սկզբում նրա համար հոբբի էր, որը հետագայում դարձավ Սևանում ստորջրյա լուրջ ուսումնասիրություն սկսելու հիմք: Ստորջրյա հնագիտություն որպես այդպիսին Հայաստանում գոյություն չունի, ասում է և երկրորդ մասնագիտություն է փորձում ձեռք բերել՝ նման հետազոտություն իրականացնելու համար:

Նա ջրից անգամ ֆոբիա ունի, առաջին մի քանի վայրկյանը սթրես է նրա համար, ինչը հետո արդեն անցնում է:

Ջրի մեջ սուզվելով ու երկար ժամանակ ջրի հատակում մնալով՝ հասկացել է, թե ինչ է նշանակում մեդիտացիա: Աննա Մարտիկյանը պատմում է, որ ջրի հատակում վերագտնում է իրեն: Սևանը հետաքրքրում է փորձառու ջրասուզակներին, քանի որ այն աշխարհում բարձրլեռնային երկրորդ լիճն է իր բարդությամբ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո, որովհետև Սևանում թթվածնային քաղց կա:

Ստորջրյա խորությունից դուրս գալու համար պարզվում է առանձնահատուկ մոտեցում է պետք, արագությունը համարժեք է մահվան, ասում է: Ջրասուզակների համար կանոններ կան, որոնք գրվել են հարյուրավոր մահերի հիման վրա:

Աննան պատմում է, որ Սուեզի նեղուցում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խորտակված նավի հարկերին մոտենալիս՝ լսել է տեխնիկական ձայներ, տեսել ջրասույզ եղած ռազմական տեխնիկան, տանկեր թնդանոթներ: Արկղերով զենքեր, որոնց վրա ձկներ են լողում: «Կարծես հեքիաթ, կամ արկածային ֆիլմ լինի»,- ասում է:

Աննան գնում է իր երազանքի հետևից ու հավատում հաջողելու իր հավանականությանը: Հայաստանում պետք է զարգացնել ստորջրյա հնագիտությունը, պնդում է իմ գործընկերը:

Back to top button