ԿարևորՏնտեսական

Միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսներում կունենանք հայկական տաղավարներ

Միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսներում կունենանք հայկական տաղավարներ՝ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հայկական տաղավարներ կբացվեն  նոյեմբերի 11-15-ին  Սինգապուրում՝ SWITCH Singapore , հոկտեմբերի 29-31-ին Ուզբեկստանում՝ Innoweek 2019, հոկտեմբերի 29-31-ին Քաթարում՝ Qitcom Qatar It Conference and Exhibition անցկացվելիք ցուցահանդեսներում:

Ցուցահանդեսներին մասնակցելու հայտերը ներկայացնելու համար շուտով նախարարությունը կհայտարարի մրցույթ, որին կարող են մասնակցել հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունները։

Back to top button