ԿարևորՀասարակություն

Անպտղություն ունեցող ո՞ր զույգերը կկարողանան անվճար բուժվել

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

2 տարի և ավելի անպտղություն ունեցող, անզավակ զույգերը սեպտեմբերի  7-ից Հայաստանի հինգ հիվանդանոցներում կկարողանան  հերթագրվել և բուժվել  անվճար:

Ծրագրից կարող են օգտվել զինծառայողների ընտանիքները, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամի կարգավիճակ ունեցող զույգերը:  

Թեմայի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ:  

Back to top button