ԿարևորՍպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա խաղերին 1000 դրամանոց տոմսերն ավելի շատ կլինեն

Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան — Իտալիա և  Հայաստան — Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ 

Հայաստան-Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան — Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան և Չարենցի փողոցներում տեղակայված տոմսարկղերից։

Տոմսարկղերը կգործեն ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Back to top button