ԿարևորՎերլուծական

Մնացականյանի այցը Վրաստան՝ հայ-վրացական հարաբերությունների խթան

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Վրաստանում է։ Արդեն ավարտվել են Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի միջև բանակցությունները, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Նախարարները ընդգծել են, որ Մնացականյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան նոր թափ կհաղորդի երկրների ու ժողովուրդների բարեկամ հարաբերություններում։

Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, երկու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման եղանակները:

Նախարար Մնացականյանը այսօր հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին, նախատեսվում է նաև հանդիպում խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը այսօր երեկոյան կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի նոր իշխանությունները կարևորում են Վրաստանի հետ հարաբերությունները։ Հայաստանյան հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին պաշտոնական այցը կատարել է Վրաստան՝ լինելով նաև հայաբնակ Ջավախեթիում, որտեղ երկար ժամանակ հայ պաշտոնյաներ չէին եղել։ Հայ-վրացական հարաբերություններում նոր իշխանությունները ևս չլուծվող խնդիրներ չեն տեսնում․

Վրաստանի նախկին արտգործնախարար Իրակլի Մանագարիշվիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում համակարծիք լինելով Հայաստանի պաշտոնյաների կողմից հնչող հիշյալ մեկնաբանություններին, սակայն, ասում է, որ  անշուշտ հարևան բոլոր երկրների հետ տարբեր հարցեր առաջանում են, այդ թվում նաև Հայաստանի.

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

«Անշուշտ, դրանք միշտ կան, հատկապես, երբ պետությունները հարևան են։ Տարբեր հարցեր են լինում, սակայն դա չի նշանակում, որ դրանք պետք է խանգարեն մեր երկրների միջև առկա բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններին։ Ուղղակի պետք է նստել բանակցությունների սեղանին՝ կամք ցուցաբերելով դրանք լուծելու համար»,-ասաց Վրաստանի նախկին արտգործնախարարը։

Երկու հարևան երկրները անվտանգության տարբեր համակարգերում են․ Վրաստանն իհարկե չի թաքցնում, որ կուզեր Հայաստանին տեսնել Եվրամիության ակտիվ գործընկեր․ սակայն հարգում է նրա ընտրած արտաքին քաղաքական ուղղությունը։ Ասում է Վրաստանի նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ

«Ակնհայտ է, որ այն փոփոխությունները որ եղել են Հայաստանում այսօր առաջ են եկել շատ ավելի լայն հնարավորություններ։ Մենք ողջունել ենք Հայաստանի նոր իշխանությունների՝ Վրաստանը կարևոր հարևան դիտարկելու մասին հայտարարությունները․ Ես վստահ եմ, որ Վրաստանի իշխանություններն ու ժողովուրդը կգնահատեն ու դրան համարժեք կպատասխանեն»։

Զրուցակիցս հույս հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան ևս նոր խթան կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին։

Back to top button