ԿարևորՄիջազգային

Բորիս Ջոնսոնը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ընտրվել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում, ինչը նշանակում է, որ նա կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը, գրում է The Guardian-ը:

Վարչապետի պաշտոնի համար պայքարում Ջոնսոնն առաջ է անցել արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթից:  Ջոնսոնը պաշտոնապես կառավարության ղեկավարի պարտականությունները կստանձնի հուլիսի 24-ին: 

Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը՝ «Բրեքզիթ»-ի գործընթացն ավարտելու անկարողության մասին քննադատությունների ֆոնին հրաժարական էր տվել:

Թերեզա Մեյն արդեն շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձը նա հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում:

Բորիս Ջոնսոնը 2008-2016թթ. Լոնդոնի քաղաքապետն է եղել, որից հետո դարձել է ԱԳ նախարար: Նա կողմ է հանդես գալիս 2019-ի հոկտեմբերից ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուն, եթե անգամ Լոնդոնը չկարողանա գործարքի մասին համաձայնության գալ Բրյուսելի հետ:

Back to top button