ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է. ՌԴ նախագահի խորհրդական

Եվրասիական շաբաթի շրջանակներում Հայաստանում է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը։

Հայաստանյան լրագրողներին հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել երկու երկրների հարաբերություններին տարբեր ոլորտներում։ 

 

 

2014 թվականին Հայաստանում բացված «Գրիբոեդով» ակումբը միանշանակ չընդունվեց հայաստանյան որոշ շրջանակների կողմից նաեւ ակումբի ռուսաստանցի համակարգողների հայտրարարությունների պատճառով։

Արդյունքում՝ այդ ակումբն այլեւս չի գործում։ Այժմ Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ նախատեսվում է բացել «Լազարեւ» ակումբը՝ ի պատիվ Ռուսաստանում հայտնի ազնվական Լազարյանների ընտանիքի։

Այս երկու ակումբներն իրարից ինչո՞վ են տարբերվելու և ի՞նչ նոր երանգ են հաղորդելու հայ-ռուսական հարաբերություններին. «Ռադիոլուրի» հարցին Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը պատասխանեց.

«Այս ակումբը կլինի շփումների, տարբեր հարցերի անկեղծ ու անմիջական քննարկման հարթակ: Կարծում եմ, որ ակումբների օրակարգը որոշվում է մասնակիցների փորձով: Եթե Գրիբոյեդովի ակումբն ավելի շատ կենտրոնացված էր զանգվածային լրատվամիջոցների աշխատանքների ուղղությամբ, ապա այստեղ ավելի շատ շեշտը դրված է լինելու քաղաքական դեմքերի հետ փոխհամագործակցությանը»:  

Իսկ փոխգործակցության մասին հայտարարությունների ֆոնին լրագրողներս հիշեցնում ենք Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին։ Ռուսաստանին անհրաժեշտ չեն հակամարտություններ՝ ասում է նախագահը Պուտինի խորհրդականը՝ ներկայացնելով Մոսկվայի դիրքորոշումը.  հետխորհրդային երկրներում հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային,  երկխոսության և փոխզիջման  ճանապարհով:

«ԵԱՏՄ-ն բաց է բոլոր երկրների համար: Եվ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը  ԵԱՏՄ-ին հնարավոր է: Եթե հետխորհրդային  բոլոր երկրներն  անդամակցեն ԵԱՏՄ-ին, ապա  կնվազի հակամարտությունների քանակը»:

Որքան քիչ լինեն սահմանային  խոչընդոտները, այնքան պակաս սուր կլինեն  քաղաքական հակամարտությունները, որոնք ներկայումս ազգային ինքնիշխանության շրջանակներում լուծելը շատ դժվար է՝ կարծում է Սերգեյ Գլազեւը։

Back to top button