ԿարևորՔաղաքական

Թեկնածուներ չառաջադրելու քաղաքական համաձայնություն՝ առանց իրավական հանգուցալուծման

Վաղը լրանում է ԱԺ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու համար Սահմանադրությամբ նախատեսված յոթնօրյա ժամկետը: Սա խորհրդարանի արձակում տանող ճանապարհի  առաջին փուլն է:

Որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, անհարժեշտ է, որ երկու անգամ անընդմեջ խորհրդարանը վարչապետ չընտրի: Թեկնածուներ չառաջադրելու հարցում քաղաքական համաձայնություն կարծես թե կա, այն, սակայն, չի լուծում իրավական վեճը:

Սահմանադրության պահանջը կատարելու նպատակով  հնարավոր է մի իրավիճակ, երբ վարչապետի թեկնածու առաջադրվի Նիկոլ Փաշինյանը, բայց՝ չընտրվելու կանխավարկածով:

 

Հանրապետական խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրելու  առումով անակնկալներ մատուցել չի պատրաստվում.  Հանրապետակյան պատգամավոր, ԱԺ փոխնախագահ  Արփինե Հովհաննսիյանի հավաստիացումն է՝ ինչպես խոստացել են, այնպխես էլ կվարվեն:

«Հանրապետական խմբակցությունն  այս տեսանկյունից չի պատրաստվում անակնկալ մատուցել. ինչպես խոստացել է՝ վարչապետի թեկնածու չի առաջադրվելու»:

Քաղաքական համաձայնությունը,  սակայն,  չի լուծում իրավական վեճը: ԱԺ փոխնախագահն ասում է՝  մասնագիտական 2 մոտեցումներից յուրաքանչյուրն էլ ունի իր հիմնավորումը: Արփինե Հովհաննիսյանը, սակայն,  չի շտապում ասել, թե ինքը որ մեկնաբանության կողմնակիցն է:

Կառավարության մասնագետները պետք է եզրակացության հանգեն   Սահմանադրության 149-րդ հոդվածի երկու մեկնաբանությունների հարցում: Հենց այս հոդվածի գործարկմամբ է հնարավոր լինելու  Ազգային ժողովի արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հոդվածի 2-րդ կետով  է սահմանվում, թե ինչ է լինում վարչապետի հրաժարականից հետո: Նշվում է, որ  յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները  վարչապետի թեկնածուներ են առաջադրում, եթե վարչապետ չի ընտրվում, սկսվում է երկրոդ շրջափուլը:

Հոդվածը 3-րդ կետում նշվում է, որ վարչապետի նոր ընտրությունն անցկացվում է առաջին քվեարկությունից 7 օր անց:   Խնդիրը ծագում է հենց այս կետում. իրավաբանների մի մասը կարծում է, որ եթե  Սահմանադրության մեջ նշված է քվեակությունը եզրույթը,  ապա անհրաժեշտ է, որ քվեարակություն կազմակերպվի, թեկուզ ձևական: Հենց այդ մոտեցումը հաշվի առնելով , մի քանի օր առաջ  «Ելք» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը չէր բացառել իր ֆորմալ առաջադրումն առաջին փուլում, ամենայն հավանականությամբ՝ «Ելք»-ի կողմից, չընտրվելու կանխավարկածով:

Այս հայտարարությունից մեկ օր անց  անց Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ այս հարցում դեռ վերջնական ճշգրտում չկա. իրավաբանները քննարկում են խնդիրը: Նրա տպավորությամբ,  սակայն, ավելի ծանրակշիռ են  այն թևի հիմնավորումները , որն առաջադրման անհրաժեշտությունը  առաջնահերթ չի համարում:

Առաջիններից մեկն այն մասին, որ սահմանադրական նորմը պահանջում է թեկնածու առաջադրել ոu  քվերակություն կազմակերպել,  խոսել էր Փաստաբանների պալատի նախագահը: Արա Զոհրաբյանը Ռադիոլուրի հետ զրույցում պնդել էր, որ առանց առաջին փուլում վարչապետի թեկնածուի առաջադրելու  քվեարկության, երկրորդ փուլ կազմակերպելն իրավական առումով  վիճահարույց է:

«Առանց առաջին փուլում թեկնածուի առաջադրման, քվեարկության և չընտրվելու փաստի արձանագրման՝ երկրորդ փուլը չի կարող սկսվել, քանի որ 7-օրյա ժամկետի սկիզբը դրված է քվեարկության պահից»:

Փաստաբանների պալատի նախագահի այս մեկնաբանությանը  համաձայն չէ  սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Որպես հակափաստարկ նշում է, որ Ազգային ժողովի խմբակցություններն ոչ թե պարտավոր են, այլ  իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածուներ:

«Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե պարտավոր են առաջադրել, այլ իրավունք ունեն: Սա նշանակում է, որ առաջադրում չանելու տարբեակ ևս Սահմանադրությունն առաջարկում է : Բացի դրանից  ՝ ԱԺ կանոնակարգի համաձայն նիստի համար պատգամավորների գրանցվելը միայն բավարար է որոշում կայացնելու համար»:

Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցում  դեռ վերջնական որոշում չունեն: Ժամանակ դեռ ունենք՝ ասաց Նազարյանը: Կողմնորոշվելու ժամկետը  մինչև վաղը ժամը  18-ն է: Ըստ ԱԺ կանոնակարգի ՝ խմբակցություններն այդքան ժամանակ ունեն վարչապետի թեկնածու առաջադերլու համար,   իսկ ժամկետի լրանալուց հետո  հաջորդ օրը վարչապետի ընտրության հարցի քննարկումն է: Կանոնակարգն ասում է՝ եթե այդ օրը ԱԺ հերթական նիստեր չեն անցկացվում,  իրավունքի ուժով ԱԺ հատուկ նիստ է հրավիրվում:

Back to top button