ԿարևորՀասարակություն

Մարկ Գրիգորյանի եւ Ռուբեն Մանգասարյանի մոլոկանների մասին պատմող գիրքը՝ ընթերցողի սեղանին

Ծանոթ ու անծանոթ մոլոկանները, որ Հայաստանում բնակվում են XIX դարից` պահպանելով իրենց ինքնությունը. ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի և լրագրող Մարկ Գրիգորյանի «Փոքր Ռուսաստան Հայաստանի հյուսիսում. մոլոկաններ» գրքի հերոսներն են:

Նրան հետ լրագրողները հանդիպել են 1999-2002 թվականներին, այցելել, մտերմություն արել, լուսանկարել, զրուցել։

20 տարվա ճանապարհ անցնելով՝ մոլոկանների մասին պատմող գիրքն այսօր դրվում է ընթերցողի սեղանին։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

 

Ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի և լրագրող Մարկ Գրիգորյանի «Փոքր Ռուսաստան Հայաստանի հյուսիսում. մոլոկաններ» գիրքն ունեցավ երկու շնորհանդես՝ պաշտոնական և շատ ռուսական՝ թեյի սեղանի շուրջ՝ ինքանեռով, փքաբլիթներով:

Հայաստանի հյուսիսում՝ Ֆիոլետովոյում և Լերմոնտովոյում ապրող մոլոկանները 1999-ին Ռուբեն Մանգասարյանին և Մարկ Գրիգորյանին ընդունում են իրենց հատուկ ձևով. հրաժարվում են լուսանկարվել, քիչ են խոսում:


Մարկ Գրիգորյանը խոստովանում է՝ այդ հանգամանքը ավելի մեծ մասնագիտական հետաքրքրություն առաջացրեց։

Աշխատանքները շարունակվում են երեք տարի. հերթական այցերից մեկի ժամանակ լրագրողները գյուղ են այցելում բնակիչների լուսանկարներով, բոլորին նվիրում իրենց նկարը:

Պարզվում է՝ գյուղացիներից մեկն արդեն մահացել էր։ Եվ  նրա միակ լուսանկարն արել էր Ռուբեն Մանգասարյանը։ Լուսանկարը տալիս են որդուն, եւ սա լրագրողների աշխատանքների համար շրջադարձային է լինում։  Մարկ Գրիգորյանն է հիշում:

Լուսանկարչի եղբայրը՝ Տիգրան Մանգասարյանն ափսոսում է, որ գիրքը ծնվեց եղբոր մահից հետո:

Առանձնացնում է Ռուբեն Մանգասարյանի պատմածներից երեքը:

Գրիքը, 19-րդ դարից Հայաստանում ապրող, և իրենց ինքնությունը չկորցրած «հայ» մոլոկանների մասին է: Գրքում մոլոկանները կգտնեն իրենց, այլազգիները՝ կճանաչեն նրանց:

Back to top button