Հասարակություն

Հասմիկ Գասպարյանը՝ ուկրաինական «Մաստեր շեֆ»-ի հաղթող

Երեկ կայացել է ուկրաինական «Մաստեր Շեֆ» խոհարարական հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանի եզրափակիչ փուլը, որի շրջանակում մրցել են սիրողական մակարդակի 2 խոհարար` Հասմիկ Գասպարյանն ու Եկատերինա Պեսկովան: Ինչպես նշում է tv.ua-ն, մասնակիցներին առաջարկվել է ընդամենը 2 ժամում պատրաստել 3 տարբեր տեսակի ուտեստ՝ այդ թվում նաև աղանդեր:

Հայտնի է, որ հատկացված ժամանակը լրանալուց հետո, ժյուրիի անդամները համտեսել են ուտեստներն ու որոշել, թե ով է արժանի հաղթողի կոչմանը: Արդյունքում հայտարարվել է մեր հայրենակցուհու՝ Հասմիկ Գասպարյանի անունը:

Back to top button