ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական զինուժը Նախիջևանից գնդակոծել է Արենի գյուղի շրջանը

Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել են Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը վերջին 5 օրերին ակտիվ կրակում է Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ:

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանել էր, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ՝ 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։

Ադրբեջանական կողմի՝ կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում վիրավորվել էր Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.):

Դեպքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Back to top button