Հասարակություն

Վարչապետն այցելել է ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում նախօրեին այցելել է Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:

Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,- գրել է վարչապետը։

Երեկ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:

Քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:

Back to top button