ԿարևորՏնտեսական

ՊԵԿ նախագահն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը

լրացված 16.90

Հարկային պարտավորությունները փոքր-ինչ բարձրացնելով հասնել թափանցիկության. ՊԵԿ նախագահի պատասխանը՝ տոնավաճառների դժգոհ աշխատակիցներին: 

Դավիթ Անանյանը այսօր հայտարարել է՝ վերադարձ նախորդ համակարգին՝  հարկեր թաքցնելու  մեթոդին չի լինելու: Կոնկրետ այս խմբի համար հարկային բեռի  նվազեցում չի նախատեսվում, այլ տնտեսվարողների համար՝ ծրագրվում է:

Նոր կառավարության հարկային քաղաքականությունը պարզ է՝  ուղղակի հարկերի՝ շահութահարկի ու եկամտային հարկի նվազում: Հստակ է նաև, որ սինգապուրյան հրաշք Հայաստանի հարկային համակարգում չի լինի:

Ֆինանսների նախարարությունից ՊԵԿ գործուղված Անանյանը  կարևորում է  եկամտային հարկում նախատեսվելիք փոփոխությունները:

Շրջանառության հարկի  դաշտում գործողների հարկային բեռը առնվազն  պետք է հավասար լինի հարկման այլ դաշտում գործողների հարկային բեռի հետ:

Տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ հենց շրջանառության հարկի շեմն է ամենաշատը անհանգստացնում տնտեսվարողներին:

ՊԵԿ նախագահը խոստանում է՝ ՀՕ առկա տարընթերցումները, ոչ ճշգրիտ ձևակերպումները կվերանան: Հիմնական պարզեցումները կլինեն արդեն հաջորդ տարի:

Հատկապես տոնավաճառների աշխատակիցները վերջին օրերին աղմկում են ներկրվող ապրանքների մաքսազերծման հետ կապված խնդիրների պատճառով:

Վստահեցնում են՝ այժմ ավելի շատ են հարկ վճարում, քան, երբ գործում էր Նորֆոլկ ընկերությունը։ Այն, ի դեպ, լուծարված է, իրավահաջորդ  չունի:  Աշխատանքը կատարում են  ՊԵԿ 27 աշխատակիցները:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այսօր հստակեցրեց՝ մաքսազերծումն ավելացել է 50 ցենտով, այս գումարի շրջանակներում  կապահովեն թափանցիկություն։

«Մաքսազերծման գումարներին գումարել են նաև բեռնափոխադրողների ծախսերը նաև: Դրա հետ մենք կապ չունենք: Հարկերի նվազեցում չի կարող լինել:»

Անանյանը նաև նշեց նախկինում Չինաստանից բեռները մաքսազերծվում էին մեկ կգ՝ 3,25 դոլար, այժմ՝  հագուստի ու կոշկեղենի դիմաց՝ 3,75 դոլար: Մնացած ապրանքների դեպքում կատարվելու է մաքսազերծում`  ըստ տեսականու: Թուրքիայից ապրանք ներկրելիս՝ մեկ կգ. ի համար բարձրացել է 90 ցենտ:

Back to top button