Հասարակություն

«Նեյշնըլ Ինսթրումենթս»-ի նոր հասցեն «Ինժեներական քաղաքում»

Արդեն 11 տարի «Նեյշնըլ Ինսթրումենթս» ինժեներական միջազգային  ընկերությունը Հայաստանում է: Այսօրվանից արդեն  այն ունի նոր հասցե «Ինժեներական քաղաքում»:

Ինչպե՞ս կարող է «Ինժեներական քաղաքի» առաջին բնակիչն օգնել քաղաքի զարգացմանը, պարզել է Ռադիոլուրը ընկերության նոր հասցեում:

«Նեյշնլ Ինսթրումենթս» ինժեներական ընկերության հայաստանյան մասնաճյուղն արդեն «Ինժեներական քաղաք»-ում է:

Նոր հասցե ունեցող ընկերության ինժեներ-ծրագրավորող Հովհաննես Հարությունյանը ցույց է տալիս ընկերությունում թեստավորում անցնող  ավտոմեքենայի ավտոմատ կառավարման համակարգ:

Վարորդին օգնող ու հուշող այս համակարգի հետ վարորդի անզգուշությունն ու անուշադրությունը կլուծվի ավտոմատ կերպով:

5G կապի համակարգերի նախատիպերի մշակմամբ, ինքնավար մեքենաների հետազությամբ, ինտերնետում արտադրության եւ առեւտրի, միկրոսխեմաների թեստավորվամբ զբաղվող ընկերությունը «Ինժեներական քաղաք»-ում է արդեն:

Հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանն բացատրում է՝ ինչու էր կարևոր ունենալ այս հասցեն:

Գոռ Մելիքյանն արդեն 4 տարի է ընկերությունում է, զբաղվում է վաճառքի հետ կապված բոլոր հարցերով:

Նոր շենքում, աշխատասենյակում իր տեղն ինքն է ընտրել: Նոր աշխատավայրը, ինչ խոսք, տրամադրող է, ասում է:

Ընկերության փոխտնօրեն Ռոբերտ Մորտոն երևանյան իր գործընկերներից մեծ սպասելիքներ ունի:

Ասում է՝ հայ մասնագետները աջակցում են, որ կյանքի կոչվեն ինժեներների և գիտնականների նորարարական և գիտական բացահայտումները:

Ռոբերտ Մորտոն. Սրանից 10-ը տարի առաջ «Նեյշնլ Ինսթրումենթս»— ի հայաստանյան գրասենյակում աշխատում էր ընդամենը 3 հոգի, այսօր ընկերությունում հայ մասնագետների թիվը 6 տասնյակից ավելի է:

Թվերի այս համակցությունը խոսում է ընկերության ներդրումների և, հայաստանյան մասնաճյուղի նշանակության մասին:

 Ոլորտի զարգացման համար նման ընկերությունների ստեղծումը, նոր տարածքներ տեղափոխվելը, մեծ դեր ունեն, ընդգծում է տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյանը:

«Ինժեներական քաղաք»-ի առաջին բնակիչը՝ «Նեյշնլ Ինսթրումենթս»- ը իր հետ կբերի նոր բնակիչների՝ կարծում է փոխնախարարը։

Ընկերության ինժեներական լուծումները տրամադրվում են ավելի քան 35000 կազմակերպությունների, իսկ նոր գրասենյակը նրանց կտա նոր հնարավորություններ:

Back to top button