ԿարևորՔաղաքական

Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ սեպտեմբերի 8-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում սեպտեմբերի 8-ին: Այս մասին հաղորդում է «Известия»-ն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտնել էր այդ մասին ֆեյբուքի ուղիղ եթերում, այնուհետեւ լուրը հաստատել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ առանց այցի ստուգ օրը նշելու։

Պարբերականը նշում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:

ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի երկորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում:

Back to top button