Քաղաքական

Ինչո՞ւ է կրկին ակտիվացել հակառակորդը

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, ԱԳՆ մամուլի խոսնակն ու քաղաքգետները հիշեցնում են հետաքննության մեխանիզմների ներդրման ու ավելի պատժամիջոցների կիրառման մասին:

Բանակցային գործընթաց ում անշուտ պետք է քննարկվի այս հարցը, իսկ մադրիդյան սկզբունքները կհայտնվեն լուսանցքում:

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի ուղղությամբ երեկ երեկոյան կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով հրդեհ էր բռնկվել միջդիրքային տարածքում, սակայն համայնքը կրակոցներից ովնաս չի կրել  հայտնել էր Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» վստահեցրեց, որ վիճակը սահմանագոտում այս պահին հանդարտ է, հակառակորդը հայկական գյուղերի ուղղությամբ կրակել է հրաձգային զինատեսակներից:

«Համեմատաբար հանգիստ է վիճակը սահմանագոտում»:

Տավուշի մարզում  տեղի ունեցածը հրադադարի պահպանման  համաձայնագրի  կոպտագույն խախտում է համարում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը.

«Դա հերթական կոպտագույն խախտումն է Ադրբեջանի զինուժի կողմից  հրադադարի համաձայնագրի, որը ցավոք սրտի արդեն սովորական է դարձել և այստեղ հարկավոր է ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ինչի մասին արդեն երկու տարի ասում ենք»:  

Հետաքննության մեխանիզմների և առհասարակ վստահության մեխանիզմների ներդրումն այն կարևոր թեման է,  որ պետք է քննարկման առարկա դառնա բանակցությունների ընթացքում՝  ասում է քաղաքագետ Թևան Պոսողյանը՝ կարևորելով դրա արդյունքում նաև պատժամիջոցների կիրառման պրակտիկայի ներդրումը։

Բաքուն երբ հասկանա, որ հայկական հզորությանը չի կարող հաղթել, միևնույնն է,  ընդունելու է հայկական կողմի մոտեցումը՝ համոզված է քաղաքագետը.

«Միջազգային հանրությունը շատ պարզ գնահատական ունի այսօրվա իրավիճակին։ Բոլորը կարծում են, որ պետք է տեղի ունենան վստահության մեխանիզմների ներդդրում, ինչից հետո կխոսանք բանակցությունների մասին»:

Մինչ երկու երկրների առաջնորդների մակարդակով բուն բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը շտապել էր հայտարարել, որ այս ամիս տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպում:

Տիգրան Բալայանը չի շտապում վաղաժամ հայտարարություն անել, նախարարների հանդիպման մասին տեղեկություն կտրամադրվի պատշաճ ժամկետներում՝ ասում է:

Մինչ այդ՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ճապոնիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով ղարաբաղյան խնդրին տեղեկացրել է ճապոնացի գործընկերոջը, որ պաշտոնական Երևանը կողմ է բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում խնդրի կարգավորմանը:

«Կարևորեցի ստատուսի և անվտանգության գերակայությունները»:

Քաղաքագետ Թևան Պողոսյանը, պարզաբանելով հայկական կողմի մոտեցումը ղարաբաղյան խնդրում, ևս մեկ անգամ հիշատակեց բանակցություններում Արցախի մասնակցության  մասին, իսկ չարչրկված Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունների շարունակման հարցում հստակեցրեց.

«Ցանկացած փաստաթուղթ, որ բացահայտվում է ՝մեռնում է: Նոր էջեր ենք ունենալու բանակցությունների»:

ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման քննարկման թեման, ըստ նրա, կլինի վստահության մեխանիզմների ներդրման հարցը, իսկ ավելի բարձր մակարդակով՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը կլինի զուտ ճանաչողական:

Ամեն դեպքում՝ ցանկացած հանդիպում ավելի լավ է պատերազմից: Այդուհանդերձ՝ հայկական կողմն այսօր, Թևան Պողոսյանի կարծիքով, պետք է իր տնային աշխատանքը կատարի ու զարկ տա ռազմարդյունաբերության զարգացմանը:

Back to top button