ԿարևորՀասարակություն

Թբիլիսիում ավտովթարից տուժած 9 ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է

Ժամը 11:46-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.) մահացել է:

Թբիլիսիում ավտովթարից ՀՀ քաղաքացիներ են տուժել

Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

«Mersedes CLK» մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ), Արամ Խաչատրյանը (ծնվ. 1981թ). Արփինե Մամյանը (ծնվ 1986թ). Մարիա Հանյանը (ծնվ. 1989թ), Անդրանիկ Գինոսյանը (ծնվ. 1995թ.) և 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.) գտնվում է Գուդուշաուրի ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Անի Ավանեսյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Գարեգին Վարդանյանը գտնվում է անգիտակից ծանր վիճակում:

Ժամը 09:20-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Մանե Խաչատրյանը (ծնված  2011 թ.) գտնվում է Իյաշվիլի մանկական ԲԿ-ում, Մարիա Տանյան (ծնված 1989 թ.)՝ Ժելեզնադորոժնայա ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ Էվեքս ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ, ստացել է կոտրվածք) և  Անժելա Շալվարյանը  (48 տ) գտնվում են Միխայելովսկայա ԲԿ-ում:

Back to top button