Պաշտոնական

Ստեղծվել է վարչապետին կից պետական պարգևների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով` տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության, Սփյուռքի նախարարն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Back to top button