Քաղաքական

ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործըթնաց է սկսվել

Tert.am-ը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվել է, թե ինչ նշանակություն է ունենալու Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանք  առաջադրվելուց հետո իր՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար լինելու:

Հարց.  Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ կողմից։ Այս առումով ի՞նչ նշանակություն է ունենալու իր՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար լինելու վրա, և ընդհանրապես ի՞նչ է լինելու ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ, այլ երկրի՞ց պետք է առաջադրվի, թե՞ մեր երկրից ինչ-որ մեկին պետք է առաջադրենք:

Պատասխան. Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին է և մեծ կարևորություն տալով կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին։

Back to top button