Քաղաքական

Յուրի Խաչատուրովին մինչ այս պահը չի պարզաբանվել մեղադրանքի բնույթի և հիմքի մասին. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննության հարցով դատական նիստն ընդմիջվել է: Այս մասին լրագրողներն ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Դատական նիստն ընդմիջվել է պաշտպանության իրավունքն ապահովելու և առաջադրված մեղադրանքներին ծանոթանալուն բավարար ժամանակ տրամադրելու նպատակով»,- հայտնել է փաստաբանը:

Նա նշել է, որ մինչ այս պահն իր պաշտպանյալին պարզաբանում չի ներկայացվել մեղադրանքի բնույթի ու հիմքի մասին:

Back to top button