Հասարակություն

Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի բազմաթիվ երևանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված և սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանանց: Մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-ից մինչև 19:00-ն Կարապի լիճ — Հյուսիսային պողոտա — Կարապի լիճ հետագծով: 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհետևեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր և այլն:

Մրցույթների հաղթողները կարժանանան հետաքրքիր մրցանակների:

Back to top button