Քաղաքական

Արցախում կրկին հանրահավաքներ են. պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախում վերսկսվել են  նախագահ Բակո Սահակյանի  հրաժարականի պահանջով  հանրահավաքները: Դրանց նախաձեռնողն այս անգամ «Ազգային վերածնունդ» կուսակցությունն է, որ մոտ երկու շաբաթ առաջ հայտարարել էր   փողոցային ակցիաները ժամանակավոր դադարեցնելու մասին, իսկ հիմա Ստեփանակերտում երեք օր անընդհատ կուսակցությունը փորձելու է ավելի շատ մարդկանց իրազեկել իր նպատակների մասին:

Ընդ որում կուսակցությունը, որը 2015 ին խորհրդարան անցավ իր գործունեությունը  պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի անվան հետ կապելով, այժմ հայտարարում է, որ իրենք   տարբեր օրակարգներով են առաջնորդվում:

 

Back to top button