ԿարևորՔաղաքական

Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ (լրացված)

լրացված 12․13

Երևանի ավագանու հուլիսի 16-ի արտահերթ նիստը համարվեց չկայացած:

«Եթե քվորում չկա, ապա նիստը վարողը հայտարարում է 30 րոպ ընդմիջում, որից հետո եթե դարձյալ քվորում չի ապահովվում, ապա նիստը համարվում է չկայացած: Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստի քվորում չկա: Նիստը համարվում է չկայացած»,- ասաց Կամո Արեյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին: Այդպիսով, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն տեղի չունեցավ:

11.40

Երևանի ավագանին այսօր պետք է քաղաքապետի արտահերթ ընտրություն անցկացներ, սակայն, քվորում չլինելու պատճառով նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց։

Ըստ օրենքի՝ ներկա պետք է լինեին ավագանու անդամների կեսից ավելին, սակայն նիստին ներկա էր ավագանու 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Երևանի ավագանու 3 խմբակցություններից 2-ը՝ «Հանրապետական կուսակցությունը» և «Ելքը», հայտարարել են քաղաքապետի ընտրություններին թեկնածու չառաջադրելու և ավագանու նիստին չմասնակցելու մասին։ Երկու խմբակցություններն էլ ավագանու արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն են տեսնում։


Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, ում կողմնակիցները ընտրության նույն օրը և նույն ժամին նախաձեռնել են աջակցության հանրահավաք Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Back to top button