Հասարակություն

Նոր նախագիծ Առաջին ալիքի եթերում

Առաջին ալիքը և ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում են «Հատուկ ջոկատ» ռազմահայրենասիրական նախագիծը, որտեղ ռիսկը կմրցի սառնասրտության, ինտելեկտը՝ ուժի, զենքը՝ ճարպկության, արագությունը՝ հնարամտության հետ:

Նախագծի քասթինգի փուլը հաղթահարած մասնակիցները կկազմեն երկու մրցութային թիմ և կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերում գտնվող զորամասերում իրականացվող նկարահանումներին: Մեկ ամիս շարունակ թիմերը կկատարեն հատուկ առաջադրանքներ՝ հաղթահարելով ռազմական հմտություններ պահանջող արգելքներ, զինվորական վարժանքներ և այլն: Երկու թիմերից առավել ուժեղ երեքական մասնակից կհասնի եզրափակիչ փուլ, իսկ հաղթողը կստանա հատուկ մրցանակ:

«Հատուկ ջոկատ» նախագծի քասթինգին կարող են մասնակցել 18-45 տարեկան ՀՀ քաղաքացիներն, ովքեր պատրաստ են ընդունել մարտահրավերներն ու դառնալ լավագույն զինվորը: Մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ հայտում նշելով անձնական ու կոնտակտային տվյալները և 2-3 լուսանկար:

Ցուցադրել ավելի
Back to top button