Քաղաքական

ԱԽ քարտուղարը Արցախում է

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ Այդ մասին Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում է առաջնագծում:

«Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր: Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք», — գրել է Գրիգորյանը:

Back to top button