Քաղաքական

Աշոտյանը դիմել է Բունդեսթագ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր պաշտոնապես դիմել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին:

Նա մտահոգություն է հայտնել գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ:

«Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաև Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին»,-գրել է Արմեն Աշոտյանը  իր ֆեյսբուքյան էջում:

Back to top button