Քաղաքական

ԸՕ-ի նոր փոփոխության ընդհանուր դրույթները հստակեցված են

Ընտրական օրենսգրքում փոփոխության ենթակա բազմաթիվ դրույթներ կան: Ընդհանուր պատկերացումներն արդեն հստակ են եւ քննարկումները դրանց շուրջ են լինելու:

Այս մասին ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնել է  վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Թե ե՞րբ նախագիծը պատրաստ կլինի ու կներկայացվի հանրությանը՝ Իոաննիսյանը հստակ ժամկետներ չի նշել, սակայն, վստահեցրել է, որ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այն ընդունված կլինի:

Նշենք, որ կառավարության ծրագրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետ, որպես այդպիսին, ամրագրվել է «մեկ տարվա ընթացքում»:

ԸՕ-ում բարեփոխումների ենթակա հոդվածների թիվը 50 ավելի կլինի: Բովանդակային առումով փոփոխոթյունները կարելի է մի քանի փաթեթի բաժանել՝ ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Քննարկվում են ցուցակների մաքրման, մատնահետքերի խնդիրները, խաղի կանոնները, որոնք նախընտրկան փուլում անպիսին պետք է լինեն, որ ապահովեն գաղափարների, ծրագրերի մրցակցություն, ոչ թե դրամապանակների՝ ասաց Իոաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ կարեւորվում են ընտրախախտումների կանխման, կրկնաքվեարկությունները բացառող մեխանիզմների գործադրումը:

«Քաղաքացին, որ գնում է ընտրական տեղամաս, պետք է կասկած չունենա, որ իր քվեն անցնելու է, և ոչ մի կեղծիք տեղի չի ունենալու»:

Սա կարևոր է ոչ միայն այն առումով, որ ընտրություններն առանց կեղծիքների անցնեն, այլ նաև որ ընտրությունների նկատմամբ հանրության վստահության մակարդակը բարձր լինի, ինչը բերում է այլ ռիսկերի նվազմանը, օրինակ՝ քաղաքացին ընտրակակաշառք չի վերցնի, եթե իմանա, որ իր քվեն տեղ է հասնելու եւ չի կեղծվելու»:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների առանցքային  խնդիրներից մեկը վերաբերում է ընտրակարգին:

«Հիմնականում 2 առաջարկ է քննարկվում՝ առաջինը համապետական ռեյտինգային ցուցակն է, և մյուսը համամասնական փակ ցուցակն է»:


Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մտահոգությունները՝ իրենք սատարում են  սովորական փակ համասնական ցուցակները՝ ասաց բարեփոխումների հանձնաժողովր քարտուղարը:

ՀՅԴ-ի առաջարկները ներկայացնելով՝ Լուսինե Հովհաննիսյանը շեշտեց, թե իրենց համար նույնպես կարեւորը ռեյտինգային համակարգից հրաժարվելն է:

«Մենք առաջարկում ենք համամասնական ընտրակարգ՝ քվեարկությունը կազմակերպելով բաց ցուցակներով»:

Այսինքն, ՀՅԴ-ն առաջարկում է, որպեսզի մանդատների բաշխման հերթականությունը որոշի ոչ թե այս կամ այն կուսակցությունը, այլ՝ ընտրողն ինքը՝ իր քվեարկությամբ: Դաշնակցությունում կարծում են, որ դա ժողովրդավարության առումով մեկ քայլ առաջ կարելի է դիտարկել:

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին կողմնակից են նաեւ խորհրդարանական «Ծառուկյան դաշինք»-ում: Սակայն, «Ծառուկյան» խմբակցության մոտեցումը մի փոքր նրբությամբ տարբերակվում է: ԱԺ «Ծառուկյան»:

Բաց համամասնական ցուցակներին դեմ են նաեւ որոշ ՀԿ-ներում: Բաց համամասնական ցուցակները նույն մեծամասնական ռեյտինգային սկզբունքն են՝ կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:

Կուսակցությունների զարգացման տեսանկյունից միակ իրատեսական մեթոդը լրիվ համամասնականն է, որտեղ կլինի իրական գաղափարների պայքար՝ եզրափակեց ՀԿ ներկայացուցիչը:

«Թրանսփարենսի ինթերնեշընըլ» կազմակերպության ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ փորձում են անել առաջարկներ, որոնք ավելի արժանահավատ կդարձնեն ընտրության արդյունքները: Ասաց, որ առաջինը կուսակցությունների մեկնարկային հավասար հնարավորությունն է:

Պետք է ունենալ ԸՕ, որը ցանկացած իշխանության դեպքում, կլինի թափանցիկ ու արդար ընտրությունների երաշխիքը՝ հավելեց ԹԻ հակակոռուպցիոն կազմակերպության պատասխանատուն: Նա հույս ունի, որ բոլոր առաջարկները կարտացոլվեն փոփոխությունների նախագծում, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել արդեն կոնկրետ լուծումների մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button