Սպորտ

Հայտնի են 1/8 եզրափակիչի առաջին զույգերը

Աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային վերջին փուլում Իսպանիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի հետ:

Հանդիպումն անակնկալ արդյունք ունեցավ` ավարտվելով 2:2 հաշվով: Հաշիվը բացեց Բուտաբը: Իսպանիայի ընտրանուց պատասխան գնդակը խփեց Իսկոն:

Երկրորդ խաղակեսի վերջում Էլ Նեսրին կրկին իր թիմին առաջ մղեց: Հանդիպման վերջին վայրկյաններին Ասպասը խփեց Իսպանիայի երկրորդ գնդակը:

B խմբում 5 միավորով առաջին տեղում է Իսպանիան: Պորտուգալիան նույնքան միավորով երկրորդն է: Իրանը 4 միավորով երրորդն է, իսկ Մարոկկոն 1 միավորով եզրափակեց աղյուսակը:

Այսպիսով, 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականը կմրցի Ռուսաստանի, իսկ Պորտուգալիան` Ուրուգվայի հետ:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button