Հասարակություն

Քըրք Քըրքորյանի հուշարձան՝ Գյումրիում

Գյումրիի Աբովյան փողոցում բացվել է Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի հուշարձանը: Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով լայնածավալ բնակարանաշինություն է իրականացվել Գյումրիի անօթեւան ընտանիքների համար: Մեծ բարերարի արձանը քանդակելու ու այն տեղադրելու նախաձեռնողն ամերիկաբնակ գյումրեցի Գրիգոր Բեդիրյանն է։

Քըրքորյանը մահացել է 2015 թվականի հունիսի 16-ին, 98 տարեկանում:
Back to top button