ԿարևորՀասարակություն

Սահակաշվիլին վերացրեց կենցաղային, բայց ոչ էլիտար կոռուպցիան. որն է կոռուպցիայի դեմ պայքարի հայկական ուղին

Վերջին մեկ ամսվա ընթացքում  հակակոռուպցիոն  պայքարը Հայաստանում նկատելիորեն ակտիվացել է. ոլորտի փորձագետները սա դրական միտում են համարում, բայց խոսում են նաև պայքարը ինստիտուցիոնալ դարձնելու  անհարժեշտության  մասին: 

Մասնագետների կարծիքով՝ խնդիրը ոչ միայն հակակոռուպցիոն սխեմաները վեր  հանելն է, այլև այնպիսի մեխանիզմներ մշակելը, որոնք  հետագայում անգամ մեծ ցանկության դեպքում թույլ չեն տա հին  սխեմաների կիրառումը:

Նախորդ տարիներին Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարող կառույցների պակաս չի ունեցել, չի եղել նաև հայտարարությունների պակաս, որ իշխանություններն կոռուպցիան հաղթահարելու քաղաքական կամք ունեն: Հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ Մարատ Ատովմյանն ասում է՝  այդ կամքը բավարար չի եղել իրական պայքարի համար:

«Հիմա մենք միանգամայն այլ իրավիճակ ենք տեսնում. ընդամենը մեկ – մեկուկես ամսվա ընթացքում այնքան կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել, որքան չէր բացահայտվել վերջին մեկ տասնամյակի ընթացքում»:

Կոռուպցիայի դեմ պայքարը 3 հիմնական բաղադրիչ ունի՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժիչ գործողություններ՝ ասում է փորձագետը և ընդգծում՝ հիմա ակտիվ է հատկապես պատժիչ բաղադրիչը: Բացահայտումներն անհարաժեշտ են, բայց  դրան զուգահեռ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք,  որպեսզի հակակոռուպցիոն համակարգը գործի անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության ղեկին:

«Ինստիտուցիոնալ լուծումներ են հարկավոր, քանի որ կան շատ դեպքեր, որ շատ ավելի բարդ ու խելացի սխեմաներ են: Եթե նայենք, կտեսնենք, որ այս օրերին բացահայտված դեպքերը, թեև աղմկահարույց էին, միևնույն է, պրիմիտիվ էին իրենց սխեմայով՝ գողանալ, պահել, թաքցնել: Այլ համակարգերում կան նաև շատ գրագետ կառուցված կոռուպցիոն սխեմաներ, որոնք ոչ միայն Հայաստանում են իրականացվել, այլև օֆշորային գոտիներ են, այլ պետություններ են ներքաշված, իսկ սրա բացահայտումն արդեն պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում»:

Խնդիրը ոչ միայն հակակոռուպցիոն սխեմաները վեր  հանելն է, այլև այնպիսի մեխանիզմենր մշակելը, որոնք  հետագայում անգամ մեծ ցանկության դեպքում թույլ չեն տա հին  սխեմաների կիրառումը: Հակառակն, ըստ փորձագետի,  հակակոռուպցիոն պայքարի   Սահակաշվիլու ճանապարհն է, որը լավագույն օրինակը չէ:

«Սահակաշվիլին չգնաց ինստիտուցիոնալ լուծումների և  տնտեսական նոր մոդելի ձևավորման ճանապարհով: Պատժիչ մեխանիզմներ կիրառելով՝ նա կարողացավ վերացնել կենցաղային կոռուպցիան, բայց չհաղթահարեց էլիտար կոռուպցիան»:

2017-ի հունիսին խորհրդարանը  մի  օրինագիծ ընդունեց, որով  նոր կառույցի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում էր նախատեսվում:  Այն պետք է փոխարիներ  բարձրաստիճան պաշոտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողովին և հայտարարագրերն ուսումնասիրելու, վերլուծելու ավելի լայն  հնարավորություններն ունենար, քան նախորդը, բայց և սահամափակվեր կանխարգելման գործառույթով: Սա նախորդ կառավարություն ծրագրած մոտեցումն էր:  Նոր կառավարությունն այլ բան է նախատեսում.  ծրագրում գրել է , որ ունիվերսալ բնույթի հակակոռւպցիոն մարմնի ստեղծում է նախատեսում, որը պետք է ունենա ոչ միայն կանխարգելման , այլ նաև օպերատիվ-հետախուզական  գործառույթով:

Եթե այդպիսի կառույց գործի, ԱԱԾ-ն ստիպված չի լինի զբաղվել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ՝ ասում է  Իրավաբանների հայկական ասոցիայի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը: Նա ասում է, որ  քաղհասրակությունը նույնպես  այդ մոդելի կողմնակիցն է:

Ունիվերսալ մոդելով ստեղծված կամ հակակոռուպցիոն «սուպեր» մարմնի վերաբերյալ կարծիքներն այնքան էլ միաշանակ չեն: Օրինակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մտավախություն ունի, որ կառույցը կարող է վերածվել  անցանկալի սուպեր մարմնի: Բարձրաստիչան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն էլ առաջարկում է վերլուծել, թե  ինչու եվոպական երնրերն այդ մոդելին նախապատվություն չեն տվել:

Օրերս  Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրության շրջանակներում առաջին քրեական գործը հարուցվեց: Շուրջ մեկ տարի առաջ ուժի մեջ մտած կարգավորումը  մինչ այժմ դեռ չէր գործել: Գործը վերաբերում է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին:  Նախաքննության մարմինը կասկածներ ունի, որ  բարձրաստիճան պաշտոնյա լինելով՝ նա ոչ ստույգ տվյալներ է ներկայացրել հայտարարգրում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն էլ համոզված է, որ գործով լրացուցիչ պարզաբանումների  կարիք կա: Պետք է պարզվի՝ այդ գումարներն ինչ  ճանապարհով են ստացվել, միտումնավոր թե անփութորեն են թաքցվել:   Մանրամասսները, ըստ նրա,  կհստակեցնենեն վարչական և քրեական պատասխանատվության տեսակները:

Back to top button