ԿարևորՀասարակություն

Ես ինքնասպան չեմ եղել,-Ռադիոլուրին ասել է գեներալ Մանվելի կինը


«Ես այդքան թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվելի կինը՝ Նազիկ Ամիրյանը:

«Հիմա ես եմ ձեզ հետ խոսում՝ տիկին Նազիկը, ասում եմ ինքնասպան չեմ եղել եւ չեմ էլ պատրաստվում լինել և այդպիսիր ստահոդ լուրեր տարածողները թող իրենք գնան ու փորձեն ինքնասպան լինել:

-Երեկ ԱԱԾ տեսանյութ տարածեց…

-ԱԱԾ  տարածած տեսանյութը շատ սխալ է, միակողմանի, վարչապետի տարածած հայտարություն էլ շատ սխալ է, քանի որ նա իրավունք չուներ այդպիսի հայտարություն տարածեր, կա անմեղության կանխավարկած:

-Իսկ ինչն է՞ր միակողմանի, չէ որ կադրերում ամեն ինչ շատ հստակ երևում էր

-Իրենք ինչ ֆորմատով ուզեցին, այդպես էլ ցույց տվեցին, խնձորը որ կողմից ուզում են այդպես էլ ցույց կտան

-Բայց տեսանյութում շատ պարզ երևում է, որ դա ձեր ամառանոցն, է որ այդ ուտելիքները դուրս են բերում ձեր տանից, զենքերը, մեքենանները:

-Այդ ամեն ինչը հետքննության պրոցեսում կպարզվի ու դեռևս ոչ մի բան չեղած նմանանտիպ հայտարություն անել երկրի ղեկավարի անհարիր բան էր:

-ՀՀԿ –ն էլ հայտարություն տարածեց

-Դեռ չեմ ծանոթացել, հետևաբար ոչինչ ասել չեմ կարող:

Back to top button