ԿարևորՏնտեսական

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

Հայաստանը 177 կողմ քվեներով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական խորհուրդը ՄԱԿ-ի վեց հիմնական մարմիններից մեկն է, որը պատասխանատու է տնտեսական, հասարակական հարցերի ՄԱԿ-ի 15 մասնագիտացված գործակալությունների աշխատանքի համակարգման համար:

Կառույցն ունի 54 անդամ, որի 18 անդամն ամեն տարի ընտրվում է Գլխավոր Վեհաժողովի կողմից:

Հայաստանը Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ է ընտրվում երկրորդ անդամ (առաջին անգամ՝ 2004-06 թթ.)՝ վերահաստատելով կայուն զարգացմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և Խորհրդի աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։

Back to top button