Հասարակություն

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ». շարունակվում է բողոքի ակցիան

«Նոր Հայաստան, Նոր հայրապետ» ակցիայի մասնակիցները շարունակում են  ակտիվիստները շարունակում են պահանջել կաթողիկոսի հրաժարականը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում նախօրեին անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների ու նրան սատարողների միջեւ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայորդաց տների տեսուչ տնօրեն Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նկատում է. որ առաջին անգամ չէ, որ որոշ ուժեր հանդես են գալիս եկեղեցու դեմ: Ըստ նրա, այդ ուժերը, փորձում են տկարացնել նաեւ եկեղեցու դերը ժողովրդի կյանքում:

Աղանդավորական շարժումները Հայաստանում ձևավորվել են Մայր աթոռի թուլության և որոշ հոգևորականների սրբապիղծ գործունեության հետևանքով՝ հակադարձում է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակից Տիգրան Եղոյանը:

Վերջին օրերի իրադարձությունները և կաթողիկոսի հրաժարականը պահանջող կոչերն ու Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղի ունեցած երեկվա ծեծկռտուքը ի վերջո լցրեցին նաև ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի համբերության բաժակը: Այս ամենի մեջ նա վտանգավոր միտում է տեսնում:

Մինչ Վարդան Դևրիկյանը թվարկում է կաթողիկոսի հաջողությունները, պատմաբան Գևորգ Յազըճյանը վիճարկում է Վեհափառի ընտրության օրինականությունը, հիշեցնում է նրա և մյուս հոգևոր առաջնորդների նյութական ձեռքբերումները:

Հայոց եկեղեցին մեր պատմության ամենահին եւ ավանդապաշտ կառույցն է, 21- րդ դարում դրա բարեփոխումների անհրաժեշտություն արդյոք չկա՝ «Ռադիոլուրի» այս դիտարկմանը հայ Կոմիտասն արձագանքում է՝ մեր եկեղեցու օրենքով՝ Կաթողիկոսն ընտրվում է ցմահ: Միևնույն ժամանակ ընդունում է, որ փոփոխություններ, այնուամենայնիվ, անհրաժեշտ են նաև Հայ առաքելական եկեղեցուն:

Back to top button