Հասարակություն

Հայտարարվեց «Սփյուռք 2.0»-ի մեկնարկի մասին

Մարինա Մարտիրոսյան
«Ռադիոլուրի» համար-Մոսկվա

Նախօրեին երեկոյան Մոսկվայում հայտարարվեց հայկական նոր՝ «Սփյուռք 2.0»  կազմակերպության գործունեության մեկնարկի մասին։ Շնորհանդեսին հրավիրված էր նաեւ Հանրային ռադիոն։

Մոսկվայի կենտրոնում, «Գրանդ Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում հավաքվել էր մոտ 400 մարդ, նաեւ Հայաստանի դեսպանատան, ՌՀՄ և հայկական այլկազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Սփյուռք 2.0»- ի նախաձեռնողները հայտարարում են՝ իրենց նպատակն է միավորել Ռուսաստանում ապրող բոլոր հայերին և արդեն գործող կազմակերպություններին: Միության խոսնակ Անդրանիկ Հովսեփյան.

«Շատ կարևոր է նշել, որ մենք աշխատել ենք ուսումնասիրել Ռուսաստանում գործող բոլոր հայկական կազմակերպությունների գործունեությունը, պառզելու համար թե որ  ոլորտն է զբաղված: Տեսնել թե իրականում ինչ է կտարվում: Իմանալ ինչպիսի որակյալ նախագծեր և կազմակերպություններ գոյություն ունեն, որպեսզի՝ առաջինը, չկրկնօրինակենք և երկրորդը՝  այդ կազմակերմություններին ներգրավենք միասնական գործունեության մեջ»:

Ելույթներով հանդես եկան Հայաստանից ժամանած հյուրերը, ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը և նորաստեղծ միության հովանավորը՝ Մոսկվայի հայկական թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը:

«Գիտեք ոչ մի գործ էլ չի ստացվի, քանի դեռ չենք կենտրոնացել այդ գործի վրա: Ինչպես Հայաստանում վերջին իրադարձությունների ժամանակ ասվում էր՝  զինվեք համբերությամբ, դուխով : Ահա և ես ցանկանում եմ մի փոքր ներշնչել և փոխանցել ձեզ վստահություն, ջերմություն: Ուղղորդել դեպի լավ տրամադրվածություն և այդպիսով իսկ ապահովել մեր հաջողությունը»:

Ինչպես է միությունը պատրաստվում գործել առանց անդամների, մեծ գումարների և հովանավորների՝ հարցնում էին ներկաները։ «Սփյուռք 2.0»  կազմակերպության իրավաբանական մասի պատասխանատու Վիկտոր Միխայլով:

«Ես կարծում եմ, որ եթե մենք բավականին գրավիչ և համոզիչ լինենք մենք մեր գործունեության մեջ, ապա մեզ շատերը կմիանան: Հարկավոր չէ մրցակցել  ոչ ռուսաստանի հայերի միության , ոչ էլ այլ կազմակերպությունների հետ: Փորցել գերազանցել, անցնել և ձեռք բերել  4000ից ավել մասնակից անդամներ: Ո՛չ հարգելի ընկերներ,մեր նպատակը դա չէ: Հվատացեք ինձ, որպես բարեգործական կազմակերպության անդամ, վստահեցնում եմ ձեզ՝ շատ հարցեր լուծվում են  ոչ հանուն կամ գումարի դիմաց: Այլ մարդկանց անմիջական մասնակցությամբ, նրանց օգնությամբ: Միմյանց ձեռք մեկնելու շնորհիվ: Ինչ-որ տեղ օգնել փոխանցել, ինչ-որ տեղ  փոխանցել և այլն:  Կազմակերպությունը առավել ուժեղ է  ոչ թե դրամով, այլ միասնությամբ»:

Վերջում եղան բազմաթիվ շնորհավորանքներ, գործում հաջողության հասնելու մաղթանքներ։

Back to top button