ԿարևորՔաղաքական

Մոսկվան դեմ չէ բանակցություններին Ստեփանակերտի միանալուն


ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվայում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, երկկողմ այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումներից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդիպել են լրագրողներին ու պատասխանել հարցերին:

Լավրովի խոսքով՝ հայ գործընկերոջ հետ բանակցություններն ընթացել են  կառուցողական, մտերմիկ մթնոլորտում, երկու երկրներին կապող դաշնակցային հարաբերությունների ոգով:

Երեւանն ակնկալում է, որ առաջիկայում տեղի կունենան հայ-ռուսական բարձր մակարդակի, նոր շփումներ, ասել էՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը: Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում:

Այդ  մտադրությունների մասին  արդեն խոսվել է Սոչիում կայացած՝ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հադիպման ժամանակ: Ուրախ ենք, որ այդ հանդիպումների դինամիկան պահպանվում  է, և առաջիկայում  սպասում ենք  նոր հանդիպումներ ասել է ՀՀ ԱԳՆ:

Քննարկումների առանցքում է եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը:

 

Թե մոսկովյան հանդիպումների և թե Աժ-ում կառավարության ծրագրի ներկայացման օրագարկում առանցքային դիրքերում է ղարաբաղյան խնդրով բանակցություններին Արցախի մասնակցության հարցը:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին հարցին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը արձագանքել է. Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում չի փոխվել: Խնդրի կարագվորման գործընթացի համար օպտիմալ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցությունների անցկացումն է:

«Ռուսական կողմի դիրքորոշումը անփոփոխ է: Այն միշտ կողմ է ղարաբաղյան խնդրի  կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽի շրջանակներում: Մենք վստահ  ենքոր դա օպտիմալ ձևաչափ է: Մենք որպես համանախագահող երկիր ՄԽի մյուս համանախագահողների՝ ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ միասին  վարում ենք ընդհանուր հետաքրքրություն ու իրար չհակասող պայմանների առաջադրում, որոնք  հնարավորություն կտան՝ Երևանին ու Բաքվին պայմանավորվածության գալԱյս աշխատանքը շարունակվում է երկար տարիներ, եղել են տարբեր էտապներ, բայց  որոշ  էտապներում, ի դեպ,  Արցախին սպասվում էր մասնակցություն այդ գործընթացին: Հետո ձևաչափը փոխվեց:  

Եթե կողմերը համաձայության գան, որ որոշակի էտապում Արցախը կրկին պետք է մասնակցի գործընթացին, դա կլինի իրենց որոշումը և մենք կհարգենք այդ որոշումը»:

Ու մինչ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ները խոսում են բանակցություններում Արցախի մասնակցության մասին վարչապետ Նիկլոլ Փաշինյնաը ևս մեկ անգամ ԱԺ-ի ամբիոնից  հայտարարեց, որ կարևորում է Արցախի մասնակցությունը բանկցություններին:

«Չեն կարող լիարժեք համարվել, քանի դեռ բանակցող կողմերից մեկը չի մասնակցում բանակցություններում:

Սա նոր բան չէ, այլ լավ մոռացված հին մոտեցում  է հստակեցրեց վարչապետը: Նա հիշեցրեց, որ ժամանակին բանակցությունները տեղի էին ունենում հենց այս ձևաչափով:

«Ռոբերտ Քոչարյանը եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգասյանը Արցախի ինքնապաշտպանական շարժման կազմակերպիչներից էհետևաբար նրանք կարող էին ունենալ Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ ասել է Փաշինյանը միաժամանակ պարզաբանելով՝«նույնը չեմ կարող անել ես: Դրա համար չկա ոչ իրավական ոչ քաղաքական, ոչ բարոյական իրավունք»:

Բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար սակայն նախ պետք է կյանքի կոչվեն արդեն ձեռք բերված պայմանավորվածություններն ասաց վարչապետը: Նա հայտարարեց, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված, բայց ադեկվատությունը չի կորցնի. «Եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մենք էլ դրան պետք է պատրաստվենք:

Մենք չենք պատրաստվում պարտության: Մենք մեր հանրությանը պատրաստում ենք հետագա հաղթանակների: Եթե հակառակորդը ցույց կտա, որ պատրաստվում է խաղաղության, մենք էլ կպատրաստվենք խաղաղության հստակեցրել է Հայաստանի վարչապետը:

Back to top button