ԿարևորՀասարակություն

Գարեգին Բ-ի ուղերձը՝ Ստեփանակերտի իրադարձությունների վերաբերյալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ստեփանակերտի իրադարձությունների վերաբերյալ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ներկայացված ուղերձում ասված է.

«Մտահոգված ենք այս օրերին Ստեփանակերտում տեղ գտած իրադարձություններով, որոնք հուզումների պատճառ են դարձել՝ վտանգելով Արցախի ներքին կայունությունը: Երկրում ներքաղաքական իրադրության սրացումը, անզիջում դիրքորոշումները անթույլատրելի են, քանզի դրանք կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը:

Հորդորում ենք Արցախի Մեր սիրելի զավակներին՝ համերաշխության ու եղբայրսիրության ոգով և երկխոսության ճանապարհով լուծել բոլոր տարաձայնություններն ու խնդիրները՝ հանուն Արցախի կայունության ու առաջընթացի: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ եղբայրսիրության մեջ եղեք գթասիրտ, պատիվ տալու մեջ միմյանց գերազանցեք:

Աղոթում ենք, որ Աստված խաղաղ ու անսասան պահի ու պահպանի Արցախի Հանրապետությունը և Իր առատ օրհնությունները հեղի արցախահայության կյանքից ներս. ամեն»:

Back to top button