Հասարակություն

Ինչ հանգուցալուծում ստացավ Առողջապահության ազգային ինստիտուտի թնջուկը

Առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան էջում քննադատել է համակարգի աշխատակիցների վարքագիծը։
Պատճառը՝ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծված իրավիճակն է:

Նախարարը օրեր առաջ էր հայտարարել, որ ինստիտուտի տնօրենի պաշտոնում այլ թեկնածու է տեսնում, իսկ ներկայիս տնօրեն Ալեքսադր Բազարչյանին առաջարկել էր տեղափոխվել նախարարություն։ Սակայն հունիսի 1-ին ինստիտուտում սկսվեց բողոքի ակցիա, կազմակերպվեց ստորագրահավաք՝ ի պաշտպանություն տնօրենի։

Պահանջը մեկն էր՝ Բազարչյանը պետք է շարունակի ղեկավարել Առողջապահության ազգային ինստիտուտը։ «Ռադիոլուրը» փորձեց պարզաբանումներ ստանալ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենից։ Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ բողոքն ինքնաբուխ էր։


Ի դեպ՝ առողջապահությանն նախարարն այսօր պնդում էր, որ այդ ինստիտուտը պետք է ոտքի կանգնեցնել՝ միաժամանակ նշելով, որ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հանրային առողջապահության ոլորտում ճանաչված մասնագետ է։ Ալեքսանդր Բազարչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կադրային քաղաքականության և կառավարման առումով փոփոխություններ պետք է կատարվեն, քանի որ հիմա բոլորովին այլ իրողություն է ստեղծվել:

Back to top button