Սպորտ

«Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին»՝ 13-րդ անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող

Մադրիդի «Ռեալը» 13-րդ անգամ պատմության մեջ եւ երրորդ տարին անընդմեջ նվաճեց ֆուտբոլի եվրոպական չեմպիոնների գավաթը:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը 3:1 հաշվով առավելության հասավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ:

«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խաղադաշտ դուրս բերեց նույն կազմը, որով խաղացել էր Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսի» դեմ եւ հաղթել 4:1 հաշվով:

Back to top button