Հասարակություն

Հանրային քննարկումներ համայնքների խոշորացման վերաբեևրյալ


Արդեն նշել ենք, որ այս տարի նախատեսվում է խոշորացնել Արմավիրի մարզի համայնքները:  Ամենայն հավանականությամբ այն կարող է լինել աշնանը: 

Մարզում համայնքների միավորման հետ կապված քննարկումները շարունակվեցին նաև Էջմիածնի տարածքի գյուղերում:

Հանրային կարծիքի ուսումնասիրությունն իրականացվել է  Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Արմավիրի զարգացման կենտրոնի, Համայնքների ֆինանսիստների  միավորում և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի համագործակցությամբ:

 

Բաղրամյանի տարածքի գյուղերի հետ  համեմատած Էջմիածնի համայնքներն ավելի մոտ են և խիտ բնակեցված: Կան համայնքներ, որոնց վարչական սահմանը   բաժանում է առուն է կամ ճանապարհը: Հանրային քննարկումներում առաջարկվում է 3-4 գյուղի միավորում:

Գրիբոյեդով համայնքի ղեկավար Վահե Գրիգորյանն ասում է՝   գյուղի ներկայիս խնդիրը կենտրոնական ճանապարհի նորոգումն է, որի համար միջոցները չեն բավարարում, համայնքի բյուջեն 42 մլն դրամ է: Ենթադրում է, որ միավորման դեպքում այդ խնդրի լուծում:

Համայնքների խոշորացումը ավելի նպատակահարմար է փոքր համայնքերի դեպքում, այս կարծիքին է Շահումյանի գյուղապետ Հարութուն Նավասարդյանը:  1993թ  Շահումյանը համայնքը կազմալուծվեց 2 մասի, որի արդյունքում ստեղծվեց  Շահումյանի թռչնաֆաբրիկա համայնքը:  Շահումյանը ներկայում քիչ բնակչություն ունի,  սեփական եկամուտներով համալրվող բյուջեն 6 մլն դրամ է, բարեգործությամբ  վերակառուցված մանկապարտեզը  բյուջեի սղության պատճառով չեն կարողանում շահագործել:

Համայնքների խոշորացման հանրային քննարկումներում դժգոհություններ կային ավելի մեծ բյուջե ունեցող գյուղերից, սպասվում են նաև աշխատատեղերի կրճատումներ:

Համայնքների խոշորացմանը վերաբերող հարցումները Արմավիրի Զարգացման կենտրոնի աշխատակից, վարչատարածքային բերեփոխումների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության համակարգող Անի Թովմասյանը փորձել է համայնքների ղեկավարների հետ հեռախոսազրույցով հասկանալ  համայնքի ներուժը և յուրովի մոտեցել խնդրին՝ կազմելով փնջերը, նշելով՝ մոտավոր վարչական կենտրոնները:

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի համընկերության ղեկավար Վահան Մովսիսյանը կարևորեց համայնքների ղեկավարների և բնակիչների  մասնակցությունը սպասվող վարչատարածքային բարեփոխումներում, որպեսզի համայնքների միավորումը հակառակ ազդեցությունը չունենա սպասելիքներից:

Վահան Մովսիսյանը նշեց նաև խանգարող հանգամանքները, երբ համայնքների ղեկավարները չեն ցանկանում զրկվել իրենց աթոռից: Գրիբոյեդովի համայնքի ղեկավար Վահե Գրիգորյանը  նշեց, որ  ընտրությունից հետո, ընտրվելու կամ չընտրվելու դեպքում, ինքը չի աշխատի մրցակից համայնքների ղեկավարների հետ:

Կարծիքները տարբեր են, որոնք մշակվելու  են ու ներկայացվելու տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Back to top button